Հայաստանի Վերակառուցման և Զարգացման Գործակալություն

Երկուշաբթի 29 Ապրիլի, 2024
English
Русский
Հայերեն
Շնորհանդես Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Դեսպանատանը
Շարժում առաջ

Շարժում առաջ

Նորություններ

24.07.2011
Շնորհանդես Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Դեսպանատանը
2011 թ. Հուլիսի 24-ին  ՌԴ-ի Հայաստանի դեսպանատանը, Հայաստանի Վերակառուցման և Զարգացման ՙԱԴԿԱՌՍ՚  Գործակալության, Հայաստանի ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ, ինչպես նաև Մոսկվայում հայկական  Բիզնես-ակումբի հետ անցկացվեց "Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական տեխնոլոգիայի և տնտեսության զարգացման" շնորհանդես: Լեռնային Ղարաբաղի տնտեսության զարգացման նախարար Կարեն Եսայանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում տեղեկատվական տեխնոլոգիաների վիճակը և պատմեց նոր բացվող տեխնոպարկի մասին:

Մեծացնել

Հայաստանի Վերակառուցման և Զարգացման ՙԱԴԿԱՌՍ՚ Գործակալության նախագահ Սարգիս Գևորգյանը պատմեց` երկրում իրական իննովացիոն գիտելիքների վրա հիմնված տնտեսության ստեղծման դեպքում Հայստանի զարգացման հեռանկարի մասին:

Առանց Հայաստանի զարգացման հիմնական վեկտորի հիմնովի փոփոխության հնարավոր չէ լուծել նրա ներքին և արտաքին խնդիրները: Առավել ևս` այդ խնդիրները միայն կշարունակեն խորանալ: Հայաստանին տրված ժամանակը այդ փոփոխությունները կատարելու համար անխուսափելիորեն կրճատվում է:

Տնտեսական համակարգում առանց հիմնովի փոփոխությունների Հայաստանը ավելի և ավելի է հետ ընկնում ոչ միայն աշխարհի բարձր զարգացած երկրներից, այլ նաև իր հարևաններից: Սակայն Հայաստանը դեռևս ունի հոյակապ հնարավորություն փոխելու իրավիճակը, և դառնալու աշխարհում առաջին հետինդուստրիալ, տեղեկատվական տնտեսությամբ երկրներից մեկը: Բայց դրա համար պետք է երկրի ղեկավարության քաղաքական կամք և բարձր պրոֆեսիոնալ կառավարություն:

Մեծացնել

Շնորհանդեսին մասնակցում էին Մոսկվայի հայկական բիզնես-էլիտի ներկայացուցիչները:

Մեծացնել

Հայաստանի Վերակառուցման և Զարգացման ՙԱԴԿԱՌՍ՚ Գործակալության շնորհանդեսի ամբողջական տարբերակը կարող եք բեռնել հետևյալ հղումով:


© 2010-2024 ԱԴԿԱՐՍ ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Jaguar design park
Կայքի պատրաստումը` Jaguar design park