Հայաստանի Վերակառուցման և Զարգացման Գործակալություն

Ուրբաթ 29 Մարտի, 2024
English
Русский
Հայերեն
Էկոլոգիական միջավայր

Էկոլոգիական միջավայր

Մեր մասին

Հայաստանը աշխարհի հնագույն պետություններից մեկը լինելով, որի պատմությունը ներառում է մի քանի հազարամյակներ, դեռ հնագույն ժամանակներից տնօրինում էր լուրջ տեխնոլոգիական պոտենցիալով: Այսպես, Հայաստանը հանդիսանում է աշխարհի պատմության մեջ ամենահին կոշիկի հայրենիքը, որը հայտնաբերվել էր Վայոց-Ձոր մարզում գտնվող մի քարանձավի մեջ, և որի տարիքը մոտ 3.5 հազ. մ.թ.ա.:
Սովետական ժամակահատվածում, Հայաստանի գիտատեխնիկական պոտենցիալը կազմում էր Սովետական Միության գիտատեխնոլոգիական պոտենցիալի զգալի մասը: Սկսած այն ժամանակվա ամենաժամանակակից ավիացիոն տեխնոլոգիաներից` Միկոյանի ՄիԳ կործանիչներից, միջուկային տեխնոլոգիաների` ակադեմիկոս Ալիխանյանի պարզ մասնիկների արագացուցչից, Սովետական Միությունում  համակարգիչների նախագծման առաջատար կենտրոն` ”Երևանի  մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական Ինստիտուտից”, մինչև ֆունդամենտալ գիտության, ֆիզիկայի բարձր էներգիայի մասնիկների և այն ժամանակվա աշխարհի առաջատար աստղադիտական կենտրոններից մեկի` Ակադեմիկոս Համբարձումյանի Բյուրականի ատղաֆիզիկական օբսերվատորիա:
Հայաստանի Վերակառուցման և Զարգացման Գործակալության` “ԱԴԿԱՌՍ”-ի գործունեության նպատակն է աջակցել Հայաստանում հզոր, բարձր տեխնոլոգիական տնտեսության, ինֆորմացիոն հանրության, հետինդուստրիալ պետության ստեղծմանը:

Ընկերության հիիմնադիրները Մեծ Բրիտանիայից և Հայաստանից են: Մենք մեծ փորձ ունենք IT բիզնեսում արևմուտքում, ինչպես նաև տարբեր բնագավառներում խոշոր պրոեկտների իրականացման և կառավարման գործում, ինչպես արևմուտքում, այնպես էլ ԱՊՀ երկրներում: Ընկերության հիմնադիրները որոշել են, որ ժամանակն է զբաղվել լուրջ նախագծերով նաև Հայաստանում, քանի որ մենք տեսնում ենք դրա հնարավորությունները: Տիրապետելով լայն ծանոթությունների արևմտյան խոշոր ընկերություններում` մենք որոշել ենք կիրառել մեր հնարավորությունները ի օգուտ Հայաստանի տնտեսությանը և լուրջ ներդրումներ ներգրավել Հայաստանի տնտեսության մեջ:
Սակայն ժամանակակից պայմաններում, մրցունակ տնտեսության ստեղծման համար անհրաժեշտ է պետության զարգացման սկզբունքորեն նոր կոնցեպցիա: Սկսած կրթական համակարգից մինչ պետական կառավարման համակարգ: 
Գործունեության հիմնական ոլորտները`
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Արտասահմանյան բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներգրավում Հայաստան
  • Սկզբունքորեն նոր կրթական համակարգերի և տեխնոլոգիաների նախագծում և ստեղծում, որոնք անհրաժեշտ են ժամանակակից, կրեատիվ մտածող մարդկանց ուսման համար
  • Ժամանակակից տրանսպորտային և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ստեղծում Հայաստանում
  • Աջակցություն ժամանակակից, մրցունակ ազգային և համատեղ ընկերությունների ստեղծման գործում, որոնք կառաջարկեն ժամանակակից բարձրորակ ապրանքներ և ծառայություններ միջազգային մակարդակով
  • Աջակցություն շինարարության, տրանսպորտի, էկոլոգիայի, կրթության ոլորտներում նոր ստանդարտների ընդունման գործում, որոնք կստեղծեն հարմարավետ և էկոլոգիապես մաքում բնակության միջավայր
  • Գյուղատնտեսության զարգացման նոր կոնցեպցիայի նախագծում, որը կապահովի Հայաստանի սննդամթերային անվտանգությունը, և որը ուղղված լինի “պրեմիում” դասի մթերք արտադրելու
  • Ժամանակակից, բարձրորակ, մատչելի բուժօգնության համակարգի նախագծում
  • Աջակցություն ժամանակակից օրենքների նախագծման գործում, որոնք կաջակցեն Հայաստանում բարձր տեխնոլոգիական բիզնեսի անարգելք զարգացմանը
  • Հայաստանում հետտինդուստրիալ տնտեսության և ինֆորմացիոն հանրության ստեղծմանը, ինչը հանդիսանում է 21-րդ դարի ժամանակակից հաջողակ պետության հիմքը 


© 2010-2024 ԱԴԿԱՐՍ ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Jaguar design park
Կայքի պատրաստումը` Jaguar design park