Հայաստանի Վերակառուցման և Զարգացման Գործակալություն

Երկուշաբթի 29 Ապրիլի, 2024
English
Русский
Հայերեն
Հայաստանում հիմնադրվելու է LED լամպերի արտադրություն։
Որակյալ շինարարություն

Որակյալ շինարարություն

Նորություններ

30.03.2015
LED լամպերի արտադրության սկիզբ Հայաստանում

     2015 թվականի փետրվարի 19-ին Marriott Armenia հյուրանոցի անմիջապես մի քանի դահլիճներ դարձան AMBUKO ընկերությանը նվիրված Հայաստանում ԼԷԴ լուսադիոդների արտադրման նախագծի ներկայացման անցկացման վայր։ Ընկերության գործարանի շինարարությունը նախագծված է սկսել մոտակա ամիսներին Հայաստանի շրջաններից մեկում։ Նախագծի հիմնադիրներ ու համաներդնողներ են հանդիսանում ADKARS հայկական ընկերությունը և Blusafir Korea, KoreaSUNLED կորեական ընկերությունները։

Մեծացնել

     Միջոցառմանը ներկա էին հիմնադիր ընկերությունների ղեկավարները։ AMBUKO-ն պետք է դառնա Եվրոպայում ԼԷԴ լուսավորության խոշորագույն արտադրողը։ Բացի այդ, ընկերությունների ներկայացուցիչները ուշադրություն են դարձրել AMBUKO-ի արտադրանքի որակի և հուսալիության վրա, որը լուրջ մրցակից կլինի այսօր սպառողների կողմից նախընտրելի ԼԷԴ լուսավորման խոշոր շատ արտադրողների արտադրանքին։ Ընկերության կարևորագույն առավելությունը կլինի սեփական R&D կենտրոնի առկայությունը, որը թույլ կտա մշտապես բարելավել առկա և մշակել ԼԷԴ լուսավորման նոր տեխնոլոգիաներ։

     Սպասվելիք աշխատանքի մանրամասների հետ ներկաներին ծանոթացրեց ADKARS-ի Գլխավոր տնօրեն՝ Ռուբեն Սողոմոնյանը։ Շինարարությունը նախագծվում է վարել երկու փուլով՝ սկզբում շահագործման կտրվի հավաքագրման ցեխը, որը կաշխատի Կորեայից մատակարարվող հավաքածուի հետ, դրան զուգահեռ կթողարկվեն սեփական արտադրման գծեր։ Նախագծի իրացման ընթացքում ստեղծվող աշխատատեղերի քանակը կկազմի մոտավորապես հազար։ AMBUKO-ի արտադրանքը կհայտնվի արդեն ընթացիկ տարվա վերջին։

     Կորեական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց արտադրանքը և պատմեցին ԼԷԴ լամպերի արտադրման տեխնոլոգիաների առանձնահատկությունների մասին։ ԼԷԴ լամպերի երաշխիքային աշխատանքի հայտարարված ընթացքը առանց որևէ որակային կորուստների կազմում է ոչ պակաս քան 50 հազար ժամ, դրա հետ մեկ տեղ 70-90% կրճատվում է էլեկտրաէներգիայի սպառումը։ AMBUKO-ն կարտադրի գրասենյակների, փողոցների, քաղաքային և արտադրական տարածքների, մարզային և զվարճանքի համալիրների, ինչպես նաև տնային կիրառման համար ժամանակակից ԼԷԴ լուսավորում նորագույն նորարարական տեխնոլոգիաներով, կենցաղային լամպերի լայն ընտրություն։

Մեծացնել

     Դահլիճում էր գտնվում KoreaSUNLED-ի նախագահ՝ Լի Սուն Խուն, րը պատասխանում էր ներկաների հարցերին։ Լի Սուն Խուն ղեկավարելով ընկերությունը, միաժամանակ հանդիսանում է նաև գլխավոր ինժեներ-մշակարարը։

     Ներկաների հետ շփվեց նաև Կորեայի վենչուրային ընկերությունների ասոցիացիայի փոխնախագահը, KoreaSUNLED-ի համաներդնող Կիմ Տայ Չուլը։ Նա ներկայացրեց Հարավային Կորեայի Անսան-սի քաղաքում ընկերության գործող գործարանին վերաբերվող տեսանյութեր։

     Հիմնադիրների նախագծում է ստեղծել ձեռնարկություն, որը ունակ է գրավել բարձունքներ իր բնագավառում համաշխարհային մաշտաբով։ Կորեացիների տեխնոլոգիական բազան և Հայաստանի ձեռնտու աշխարհագրական տեղակայումը թույլ կտան AMBUKO ընկերության արտադրանքին մրցակցել արդեն առկա համշխարհային արտադրողների արտադրանքի հետ։

     Ներկայացմանը ներկա էին էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի, Էկոնոմիկայի նախարարի տեղակալները, Երևան քաղաքի Քաղաքապետարանի ներկայացուցիչները, տեղական խոշոր և օտարերկրյա ընկերությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Ինչպես նաև դահլիճում ներկա էին տեխնիկական ֆակուլտետների ուսանողներ և շրջանավարտներ։ Նրանցից շատերը հետաքրքրվում էին աշխատանքի տեղավորման հնարավորությամբ ինչպես ապագա ձեռնարկությունում, այնպես էլ նախագծի իրացման փուլում։

     Ներկայացման ընթացքում ADKARS և KoreaSUNLED-ի ներկայացուցիչները բազմիցս վստահություն էին արտահայտում, որ Հայաստանը պետք է հետևի նորարարական էկոնոմիկայի կազմավորման ճանապարհին, հիմնված տեխնոլոգիաների և գիտելիքների վրա, որի հետ կապված խոստացան մոտ ապագայում սկսել այլ բարձր տեխնոլոգիական նախագծերի իրացումը, այդ թվում՝ ավիացիոն բնագավառում և մուլտիմեդիայի բնագավառում։ 



© 2010-2024 ԱԴԿԱՐՍ ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Jaguar design park
Կայքի պատրաստումը` Jaguar design park