Հայաստանի Վերակառուցման և Զարգացման Գործակալություն

Չորեկշաբթի 24 Ապրիլի, 2024
English
Русский
Հայերեն
Ինչպիսի՞ պետություններ են պատրաստ հետինդուստրիալ հասարակությանը: Ի՞նչ գործողություններ պետք է նրանք անեն, որպեսզի  ապահովեն անցավ անցում դեպի այդ հասարակություն, տեղեկատվական տնտեսություն:
Բարձր տեխնոլոգիական բժշկություն

Բարձր տեխնոլոգիական բժշկություն

Անալիտիկա

06.11.2010
Պատրաստ ենք մենք արդյոք տեղեկատվական հանրությանը

Անխուսափելի փոփոխություններ

Արդեն 20 տարի է մենք ամենուրեք կարդում ենք վերլուծաբանների, քաղաքական գորձիչների, սոցիոլոգների հոդվածները հետինդուստրիալ, տեղեկատվական հասարակության մասին (որին մենք մուտք կգործենք մոտագա ժամանակներս), այն առավելությունների մասին, որոնք խոստանում են այդպիսի հասարակություն տմտեսական և սոցիալ կյանքի համար: Սակայն հարց է ծագում, ինչքանո՞վ են ժամանակակից պետությունները պատրաստ այսպիսի հեղափոխական փոփոխությունների: Ի՞նչ են անում այդ երկրների կառավարությունները, որպեսզի անցումը դեպի տեղեկատվական հասարակություն լինի արագ և անցավ:  Չէ՞ որ ակնհայտ է, որ այն երկրները, որոնք առաջինը կստեղծեն հետինդուստրիալ տնտեսություն կունենան հսկա մրցակցային առավելություն ամբողջ աշխարհի հանդեպ: Բայց այս հարցերին պատասխանելու համար, անհրաժեշտ է հասկանալ' ի՞նչ է հետինդուստրիալ տեղեկատվական հասարակությունը և ի՞նչ փոփոխություններ են սպասում մեզ տնտեսության և ընդհանուր հասարակության  կառույցներում:

Ըսը էության' հետինդուստրիալ տնտեսության միակ հիմքը, որի համար էլ այն կոչվում է հետինսուստրիալ, հանդիսանում է այն որ, աշխատանքի արտադրողականությունը ինդուստրիալ ոլորտում' արտադրությունում, նոր արտադրությունների  ներդրման շնորհիվ աճում է տաս, հարյուր և նույնիսկ հազար անգամ: Դա կբերի արտադրության ոլորտում զբաղված' տասնյակ, հարյուր միլիոնավոր մարդկանց ազատության: Առաջին հայացքից դա ֆանտաստիկ է հնչում, բայց մի բնագավառում այսքան շատ փոփոխություններ եղել են դեռ վաղուց: Խոսքն էլեկտրոնիկայի մասին է: Եթե ենթադրենք 60-ական թվականների արտադրությամբ կառուցված համակարգիչ' ձեր նոթբուքի հզորությամբ, ապա դա կլիներ համակարգիչ, որը կզբաղեցներ մի քանի շենքեր, կօգտագործեր մի փոքրիկ քաղաքի էներգիա և տասնյակ միլիարդ դոլլար կարժենար: Նրա մեջ կլիներ մի քանի միլիոն լամպեր, անթիվ ամրակներ. այդպիսի համակարգիչ ստեղծելու համար անհրաժեշտ կլիներ տասնյակ հազարավոր մարդկանց աշխատանք' մետաղագործների' տոննաներով մետաղ հալեցնող, լամպերի համար ապակի պատրաստող աշխատողների,տեխնիկներ, ովքեր կհավաքեին և կսպասրկեին այդ համակարգիչը և այլն: Ավելին, այդ համակարգիչը չէր էլ աշխատի, քանի որ այդ միլիոնավոր լամպերից գոնե մեկը, որոնցից կազմված կլիներ այդ համակարգիչը, ամեն անգամ կխափանվեր: Սակայն, արտադրությունների շնորհիվ, համկարգիչների արագ աշխատանքը' 60-ական թվականների համեմատությամբ բավականին ավելացել է: Սակայն համակարգիչների արտադրության ինքնարժեքը բավականին ցածրացել է: ԵՎ այդ քանակի աշխատողների կարիք' արտադրվող մետաղի, ապակու և սպառվող էներգիայի համար արդեն չկա: Արտադրության այսպիսի հեղափոխություն տեղի կունենա նաև տնտեսության մյուս ոլորտներում: Օրինակ այսպես' դանդաղ անցում էլեկտրական մեքենաների, որոնք մենք այժմ ուսումնասիրում ենք, կբերի նրան, որ մեքենայի կառուցվածքը միանգամից  կպարզանա, իսկ ինքը' մեքենան, կդառնա բավականին հուսալի և դրա շնորհիվ  նրա ինքնարժեքը  կիջնի շատ անգամ: Բայց դա կբերի նրան, որ կվերանան արդյունաբերության բոլոր ճյուղերը, այնպիսին ինչպիսինն է շարժիչների համար յուղերի արտադրությունը, հենց շարժիչների արտադրությունը: Փաստորեն ավտոմեքենայի ամբողջ միջուկը կվերանա: Այլ օրինակ, բարձր տեխնոլոգիաների բուն էությունը ավիաշինությունն է: Ժամանակակից ինքնաթիռներում հարյուրավոր կիլոմետրերով մետաղալարեր են օգտագործվում, սակայն կառավարվող համակարգերից  անցումը մանրաթելային մետաղալարերի' տասնյակ և հարյուր անգամ կկրճատի այդ մետաղալարերի օգտագործման անհրաժեշտությունը: Մետաղնե-րից անցումը կոմպոզիտային նյութերի կհասարակացնի և կհեշտացնի ինքնաթիռների կառուցվածքը, իսկ  այդ ամենը միասին մի քանի անգամ կիջեցնեն արտադրության ինք-նարժեքը և կտրուկ կքչացնեն արտադրողական ցիկլի  ժամանակը: Տեխնոլոգիայում այսպիսի հեղափոխական փոփոխություններ մոտակա տասնամյակում գործնականում կլինեն զարգացած պետությունների տնտեսության բոլոր ճյուղերում: Դա կբերի արտադրության ոլորտում աշխատող տասնյակ, հարյուր միլիոնավոր մարդկանց ազատության, ովքեր գործազուրկ կդառնան և առանց գոյության միջոցի: Իսկ դա հագեցած է վիթխարի սոցիալական պոռթկումներով, քաղաքական և տնտեսական անկայունությամբ: Հենց դրա համար չափազանց կարևոր է հիմա արդեն պատրաստել պետության տնտեսությունը, նրա սոցիալական ինֆրակառուցվածքի անխուսափելի անցումը հետինդուստրիալ տնտեսության: Որպեսզի ոչ միայն խուսափել սոցիալական անկայունությունից, այլ նաև ստեղծել մրցակցային առավելություններ' անցում անելով դեպի հետինդուստրիալ տնտեսություն:                                                                                                                                                            



Անցումային շրջան

Պետք է հասկանալ, որ հետինդուստրիալ տնտեսությունում զբաղվածության կառուցվածքը արմատապես կտարբերվի  մեր օրերի զբաղվածության կառուցվածքից:  Այնպես ինչպես արդյունաբերական հեղափոխությունը փոփոխեց զբաղվածության փոխադարձ կապը գյուղատնտեսությունում և արդյունաբերությունում, երբ մինչ  արդյունաբերական հեղափոխությունը գյուղատնտեսությունում զբաղված էր երկրների բնակչության մոտ 80%-ը, մինչդեռ զարգացած երկրների ժամանակակից  տնտեսության գյուղատնտեսությունում զբաղված է բնակչության 10%-ը: Մոտակա տասնամյակում այդպիսի ողբերգական փոփոխություններ են սպասվում նաև մեզ, բայց արդեն արտադրության ոլորտում պայմանավորված կրճատումներով: Դրա համար էլ հարց է առաջանում. ինչո՞վ պետք զբաղվեն հարյուր միլիոնավոր մարդիկ, ովքեր կկրճատվեն: Չէ՞ որ հասկանալի է, որ սպասարկման ոլորտը, ինչքան էլ զարգացած չլինի, ի զորու չէ աշխատանքով ապահովվել այդ քանակի մարդկանց: Դրա համար այն ինչին պետք է պատրաստվեն պետությունները, դա բնակչության զբաղվածության կառուցվածքի փոփոխությունն է:

  1. Կրթություն. Հետինդուստրիալ, ինֆորմացիոն հասարակությունում հիմնական շարժուն ուժը կլինի իննովացիոն, այսինքն գիտելիքների վրա հիմնված տնտեսությունը: Դա նշանակում է, որ երկրի, ազգի մրցակցային հնարավորության կարևորագույն չափանիշը կդառնա ոչ թե խոշոր արտադրությունների առկայությունը, այլ մարդու նորամտությունը, այսինքն' գիտության, տեխնոլոգիայի, արվեստի մեջ նորը ստեղծելու հնարավորությունը: Հետինդուստրիալ հասարակությունում բնակչության մեծ մասը զբաղված կլինի ինտելեկտուալ աշխատանքով: Դա նշանակում է' հիմա արդեն ուսման համակարգի առաջ սկզբունքորեն պետք է դրվեն ուրիշ խնդիրներ, իսկ ինքը' ուսման համակարգը, պետք է արմատապես փոփոխվի, որպեսզի ի զորու լինի հիմա արդեն պատրաստել ապագայի մասնագետներ: Ուսումնական համակարգի հիմնական չափանիշը պետք է դառնա մարդկանց պատրաստման  հնարավորությունը, ովքեր ի զորու են ոչ սովորական, կրեատիվ  մտածել, նորը ստեղծել, դոգմաներից և ստերեոտիպերից կախում չունենալ: Այսինքն, փաստացի, ուսուցման ժամանակակից համակարգի հիմնական չափանիշը պետք է դառնա մտածել կարողանալ սովորեցնելը: Միայն այդ դեպքում մարդ կկարողանա աշխատանք գտնել և իրեն հարմարավետ զգալ փոփոխվող հասարակությունում: Այդպիսով, հիմա արդեն, կտրականապես փոփոխելով ուսուցման համակարգը' մենք կկանխենք սոցիալական պայթյուն մոտ ապագայում և կպատրաստենք հասարակությանը' ինֆորմացիոն տնտեսությանը աստիճանաբար անցնելը: 
  2. Շրջակա միջավայրը. ԵՎս մի կարևորագույն փոփոխություն, որը մեզ սպասում է, դա շրջակա միջավայրի լուրջ փոփոխությունն է: Այն պետք է անհամեմատելի հարմարավետ և էկոլոգիական լինի, քան հիմա է: Հետինդուստրիալ աշխարհում մրցակից տնտեսություն ունենալու համար պետք է ստեղծել ծայրաստիճան հարմարավետ միջավայր խելացի գործունեության համար: Այսինքն, ստեղծել հարմարավետ միջավայր, որպեսզի մարդը կարողանա է ֆեկտիվ օգտագործել իր ունակությունները: Փաստորեն, հարմարավետ միջավայրն էլ հանդիսանում է արտադրության այն միջավայրը, որ արդյունաբերական մեծ դարաշրջանում  եղել են գործարանները: Փաստորեն արտադրության միջավայրը  դառնում է այն ամենը, ինչ շրջապատում է մարդուն' նրա տունը, քաղաքը, որտեղ նա ապրում է, այգին, որտեղ նա զբոսնում է, կինոթատրոնը, ուր նա գնում է ընտանիքով և նույնիսկ սուպերմարկետը, որտեղ նա գնումներ է կատարում, որոնցից շատերը ուղղակի կանհետանան, անհարմարավետության պատճառով: Զարգացած երկրներում այդ տենդենցը հիմա էլ է դիտվում, երբ արդյունաբերության ոլորտում աշխատող աշխատողների զգալի մասը աշխատում է տանը: Որտեղ հաղորդակցության ժամանակակից միջոցները թույլ են տալիս ստեղծել վիրտուալ գրասենյակներ: Աշխատանքի այդպիսի կազմակերպումը ավելի արդյունավետ է, քանի որ մարդը ժամանակ չի կորցնում' երթևեկելով աշխատանքից տուն: Դրանով թեթևանում են և′ ճանապարհը, և′ տրանսպորտը, կարիք չկա մեծ գրասենյակ գնել կամ վարձել, ինչը կազմակերպության համար բավականին միջոցներ կտնտեսի: Իսկ մոտ ապագայում, այդ տենդենցը միայն կամրապնդվի: Մարդկանց մեծ մասը կդադարի ձևականորեն աշխատանքի հաճախել, իսկ աշխատանքային ժամերը ձևականություն կդառնան, քանի որ չի կարելի մտածել միայն աշխատանքային ժամերին: Դրա համար' հիմա արդեն անհրաժեշտ է արմատապես փոփոխել կառուցողական նորմերը և կանոնները, որպեսզի հիմա արդեն ստեղծել այն միջավայրը, որը կհամապատասխանի պոստինդուստրիալ հասարակության պահանջներին: Մեր քաղաքները պետք է լողան կանաչի մեջ, լինեն լուռ և հարմարավետ: Շատ կարևոր նշանակություն պետք է ունենա տեսողական էկոլոգիան, այսինքն շրջակա աշխարհը պետք է աչքն ուրախացնի: Պետք է վերանան մռայլ, ոչ աչքի ընկնող ճարտարապետական կառույցները, որոնք ճնշում են մարդու հոգեկանը, ճնշում են նրա մտավոր գործունեությունը, ստեղծում են անհարմարավետություն: Այսպիսով, այն պետությունները որոնք իրականում ուզուոմ են անցավ անցնել պոստտինդուստրիալ հասարակության և էկոնոմիկայի, հիմա արդեն պետք է սկսեն արմատապես փոփոխել ամբողջ շրջակա միջավայրի  էկոլոգիան: 
  3. Առողջապահություն. Պետության ևս մի համակարգ է պահանջում  արմատական փոփոխություններ հասարակությանը նախապատրաստելու պոստինդուստրիալ տնտեսության. դա առողջապահության համակարգն է: Նրա համար, որպեսզի մարդը է ֆեկտիվորեն կարողանա զբաղվել մտավոր գործունեությամբ, աշխատել հետինդուստրիալ տնտեսությունում, ամբողջ բնակչության համար  անհրաժեշտ է ունենալ էֆեկտիվ, հարմարավետ և անվճար առողջապահական համակարգ: Ժամանակակից առողջապահական համակարգը նույնիսկ զարգացած երկրներում դանդաղկոտ է, անհարմարավետ է, անշնորհք: Ավելին, բժշկական սպասարկման թանկացման  տենդենց է դիտվում: Հասկանալի է, որ այդ տենդենցը չի կարող շարունակվել մինչև անսահմանություն: Դրա համար, որպեսզի այն համապատասխանի այն պահանջներին, որոնք անհրաժեշտ են հետինդուստրիալ հասարակությունում, կարևոր է, որպեսզի այն կառուցված լինի բոլորովին այլ չափանիշներով' ապահովվելով նրա էֆեկտիվությունն ու  որակը: Անհրաժեշտ է ապահովվել մարդկանց առողջության մշտական վերահսկումը: Դրա համար պետք է մտցնել դիսպանսերիզացիայի ծրագիր' գիտականորեն հաստատված հերթական ստուգումներ, կախված տարիքից, առողջական վիճակից և այլն: Անհրաժեշտ է լայնորեն օգտագործել դիստանցիոն դիագնոստիկայի ժամանակակից մեթոդներ: Անհրաժեշտ է ազատվել կլինիկաների ճնշող մթնոլորտից, հերթերից, հաճախակի բժշկին այցելելուց, որն էլ մարդկանցից խլում է սեփական առողջությամբ լրջորեն զբաղվելու ցանկությունը: Անհրաժեշտ է մարդկանց առողջության մասին էլեկտրոնային տվյալների ստեղծում, մուտքագրում, որը թույլ կտա բժշկին ցանկացած ժամանակ և ցանկացած տեղում ծանոթանալ ամեն մարդու անհատական  տվյալներին: Պետք է փոխվի հենց կլինիկաների բժշկանան սարքավորումներով զինվածության փիլիսոփայությունը, ինչը թույլ կտա ամբողջովին ազատվել թղթաբանական փաստաթղթաշրջանառությունից և կբարձրացնի ինֆորմացիայի ներմուծման օպերատիվությունը, ինչպես նաև կապահովի նրա  արագաշարժությունը: Սկզբունքորեն կարևոր ևս մի բացատրություն ունի բժշկական օգնության վճարից հրաժարվելը և անցումը լրիվ անվճար բժշկական օգնության: Բժշկական օգնության վճարովիությունը, ինչպես էլ այն չհիմնավորվի, իրականում հանդիսանում է հասարակությունում պետության մրցունակության իջեցման շարժող ուժը: Փաստորեն, բնակչության մի մասը արհեստականորեն զրկվում է առողջությունից և դառնում ոչ ակտիվ: Դա հանդիսանում է ֆեոդալական հասարակության մնացուկը, որտեղ մարդկանց առողջության և ազատության մասին հոգալը չէր հանդիսանում պետության առաջնային  խնդիրը: Դրա համար, եթե մենք ուզում ենք լինել մրցունակ և առողջ ազգ, մեզ անհրաժեշտ է ազատվել ֆեոդալիզմի ապրած այնպիսի վիճակից, ինչպիսին վճարովի առողջապահությունն է: Այդպիսով, առողջապահության համակարգը հետինդուստրիալ հասարակությունում պետք է լինի  բարձրակարգ, արագ, կանխող և որ ամենակարևորն է ' բարյացակամ դեպի հիվանդը: Այն պետք է ապահովի մարդու առողջության հսկողությունը' սկսած ծնված օրվանից, մինչև խոր ծերություն: Նշանակում ամեն ինչում սահմանել կյանքի բարձր որակ:

ՈՒրեմն, նրա համար, որպեսզի ժամանակակից պետությանը ապահովվել անցավ անցում դեպի հետինդուստրիալ տեսակի տնտեսության, անհրաժեշտ է, արդեն հիմա, լրջորեն փոխել պետության կենսունակությունն ապահովվող շատ համակարգեր: Շատ դեպքերում այդ փոփոխությունները կարող են պահանջել մեծ ֆինանսական ծախսեր,  բայց դա անխուսափելի է: Այն պետությունների էլիտան, ովքեր առաջինը դա կհասկանան և կսկսեն դրանք իրագործել, ապագայում կստանան ակնհայտ  առավելություններ: Բայց այստեղ էլ կա մեկ խնդիր: Հետինդուստրիալ հասարակությունը մտածող մարդկանց հասարակություն է: Ուրեմն նշանակում է, արդեն հասարակական միտքը մանիպուլյացիայի չի ենթարկվի քաղաքական գործիչների կողմից' նրանց վերահսկման ենթակա ԶԼՄ-ի միջոցով, ինչպես այժմ դա արվում է համարյա թե բոլոր երկրներում: Մարդիկ կսկսեն հարցեր տալ: Իսկ այդ հարցերը հաճելի չեն լինի քաղաքական գործիչներին: Դա անկասկած կսպառնա այդ երկրների քաղաքական  և տնտեսական բարձր խավերի շահերին և վերջին հաշվով' այդ երկրների սոցիալական կայունությանը: Այդ  կողմից հետինդուստրիալ հասարակությանն անցնելը' կծառայի լակմուսային թուղթ ցուցադրելով' ինչքանով են այդ երկրներում իրականում մարդիկ ազատ, և ինչքանով են իրականում այդ երկրներում ազատ ԶԼՄ-ը: Փաստորեն այժմ ժամանակակից զարգացած երկրների բարձր խավերը պետք է կողմնորոշվեն' օժանդակել արդյոք իրեց երկրներում տեղի ունեցող բարեփոխումներին, որ տանում է տնտեսական և սոցիալական զարգացման: Կամ անձնական, խմբային և կլանային հետաքրքրություններին հակառակ, դրանով ամեն կերպ խոչընդոտել բարեփոխումներին: Այդ դեպքում երկրները անխուսափելիորեն կկորցնեն իրենց մրցունակությունը, ուրեմն տնտեսական և քաղաքական ուժը: Դրա համար մոտակա երկու-երեք տասնամյակներում մենք վկա կլինենք համաշխարհային հարաբերությունների դրամատիկ փոփոխություններին: Մեզ ժառանգություն ստացած Երկրորդ Համաշխարհային պատերազմից և Յալթայի կոնֆերենցիայից, հին համակարգի կործանումից, որն արդեն վաղուց իրականությանը չի համապատասխանում և ցույց է տալիս իր ամբողջ անկարողությունը: ԵՎ երկրների միջև փոխհարաբերությունների լրիվ նոր մոդելի կառուցումը, որը անդրադարձնում է նոր իրականությունը:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, ինչքան էլ տարօրինակ է, փոքր պետությունները, ոչ մեծ բնակչություն և տարածք ունենալով' նույնպես առավելություն կունենան անցնելու հետինդուստրիլ տնտեսության: Քանի որ տնտեսության չափը ենթադրում է նաև նրա փոքր իներտությունը, ուրեմն   երկրի զարգացումը կարող է տեղի ունենալ ավելի արագ տեմպերով և ավելի քիչ ֆինանսական ծախսերով: Իսկ այնպիսի երկիր, ինչպիսին Հայաստանն է, խոսքը կարող է գնալ  ոչ թե հին համակարգերի վերափոխման մասին, այլ զրոյից նորը ստեղծելու: Փաստորեն տվյալ իրավիճակում երկրի տնտեսությունում և սոցիալական ինֆրակառուցվածքում լուրջ թերությունները դառնում են առավելություններ, քանի որ ավելի հեշտ է և էժան ստեղծել նորը, քան վերակառուցել հինը: Հարցը միայն նրանում է' հասկանում է արդյո՞ք  երկրի էլիտան երկրի ներսում տեղի ունեցող փոփոխությունների անհրաժեշտությունն ու կարևորությունը և  տնտեսության անցումը  իննովացիոն ուղղուն: Առանց դրա  հնարավոր չէ  կարգավորել Հայաստանի ոչ ներքին, և առավել ևս արտաքին խնդիրները: Ավելին, առանց այդ փոփոխությունների' մյուս երկրներից Հայաստանի հետ մնալը կավելանա  և մոտակա ժամանակներս կդառնա անհաղթահարելի: Դրա համար շատ կարևոր է, որպեսզի երկրի ղեկավարությունը  երկրի տնտեսական և սոցիալական կյանքում անցնի վերափոխման նմանակումից իրական և գոյություն ունեցող փոփոխությունների: Դրանից  է կախված Հայաստանի ապագան...


© 2010-2024 ԱԴԿԱՐՍ ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Jaguar design park
Կայքի պատրաստումը` Jaguar design park