Հայաստանի Վերակառուցման և Զարգացման Գործակալություն

Շաբաթ 20 Ապրիլի, 2024
English
Русский
Հայերեն
Վառ օրինակ, թե ինչպես  Հայաստանում պետությունն իր անմիտ քաղաքականությամբ հարյուր հազարավոր մարդկանց դատապարտեց ցմահ աղքատության. դա խելահեղ, ցնորական  90-ական թվականների գյուղատնտեսության  բարեփոխումներն էին:
Բարձր տեխնոլոգիական բժշկություն

Բարձր տեխնոլոգիական բժշկություն

Անալիտիկա

07.11.2010
Գյուղատնտեսություն` ելք աղետից
Սեփականաշնորհման արդյունքում, փոքրիկ Հայաստանում ստեղծվեց մոտ 430 000 ֆերմերային տնտեսություններ` անհեթեթ քանակություն: Համեմատության համար. մեծ մասամբ մեզ հետ համեմատած` հսկա Ֆինլանդիայում կա ընդամենը 67 000 ֆերմերային տնտեսություն: Ընդ որում, Գյուղտնտեսության նախարարության տվյալներով, ցանքսային տարածքները Հայաստանում կազմում են 470 հազ. հեկտար, այսինքն մեկ տնտեսությանը հասնում է միջինը մոտ 1,1 հեկտար հող: Այդպիսի փոքր հողակտորից,  ֆերմերի ի՞նչ եկամտի մասին կարող է խոսք լինել: Ֆերմերի և իր ընտանիքի կյանքի ի՞նչ մակարդակի մասին կարող է խոսք լինել: Ինչպե՞ս կարող է այդ ֆերմերը ապահովվվել բարեկեցիկ կյանք, կրթություն և զարգացում իր ընտանիքի համար` ունենալով չքավորի եկամուտ: Ի՞նչ խոսք կարող է գնալ գյուղատնտեսության զարգացման մասին:
Փաստորեն կառավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակ գիտակցաբար չքավորության մեջ նետեց հարյուր հազարավոր գյուղացիներ, իսկ գյուղատնտեսությունը` մռայլ միջնադարի մակարդակի` իր դասական փոքր կտորներից կազմված հողագործությամբ` դարձնելով այն լիովին անգործունակ և ոչ մրցունակ: Դրանից հետո արժե՞ զարմանալ, թե ինչու՞ է ամենաթեժ սեզոնին կարտոֆիլը մեզ մոտ վաճառվում Իրանից, իսկ սոխն ու լոլիկը` Թուրքիայից: Եվ դա այն երկրում է, որտեղ սովետական ժամանակներում աճեցվում էին ամենահամեղ, քաղցր, ամենաբարակ կեղևով լոլիկները:
Փաստորեն այս բարեփոխումների արդյունքում Հայաստանը “պրեմիում” դասի գյուղատնտեսական արտադրանք արտադրող երկրից դարձավ ցածրորակ սննդամթերքի համարյա բոլոր տեսակները ներմուծող երկիր: Իսկ երկրի սննդամթերային անվտանգությունը վերածվեց ֆարսի:

Ընդորում, գերմանացի տնտեսագետների հաշվարկներով` ֆերմայի օպտիմալ չափսերը պետք է լինեն մոտ 100 հեկտար: Սա թույլ է տալիս ապահովել գյուղատնտեսական կուլտուրաների մշտական հերթագայությունը , լուծել ոռոգման, պարարտանյութերի հարցերը, արդյունավետ օգտագործել տեխնիկան և այլն: Ի վերջո, ևս մի տխուր թիվ, որը լրացնում է ընդհանուր պատկերը. Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվածների թիվը կազմում է 46%, զարգացած երկրների 2-6%-ի դեմ: Այդ պատճառով էլ աշխատանքի արդյունավետությունն այնպիսին էր, ինչպես միջին դարերում, իսկ արտադրանքի ինքնարժեքը` համապատասխանաբար: Համեմատության համար. ԱՄՆ-ում գյուղատնտեսությունում զբաղված մեկ աշխատողը ապահովում է սննդամթերքով 140 մարդու: Իսկ մեզ մոտ փաստորեն ապրում են կիսաքաղցած:

Եվ այս բոլոր “արդյունքները” ձեռք են բերվել համարյա 20 տարվա շուկայական “բարեփոխումների”  և շուկայական “զարգացման” արդյունքում: Արդեն այս թվերը հանդիսանում են անվիճելի ապացույցն այն բանի, որ գյուղատնտեսության ոլորտի բոլոր բարեփոխումները սկզբից մինչև վերջ, և առաջին հերթին սեփականաշնորհումը, իրականացվել են խիստ անգրագետ և տգեղ կերպով, չնայած ռեֆորմների հեղինակների բոլոր բողոքներին: Ընդ որում այնքան անգրագետ, որ եթե այդ բարեփոխումները ընդանրապես տեղի չունենային և պահպանվեին, սովետական տիպի կոլտնտեսությունները, ապա արդյունքներն այսօր միգուցե լինեին ավելի բարձր (Բելոռուսիայի օրինակը դրա ապացույցն է): Հակառակ դեպքում պետք է հաստատել, որ հայկական ֆերմերը հիվանդագին պորտաբույծ է: Բայց քանի որ դա այդպես չէ, նշանակում է կան լուրջ համակարգային խնդիրներ, որոնք կաշկանդում են հայ գյուղացուն և համարյա 20 տարի է չեն թողնում նրան ոտքի կանգնել: Գյուղատնտեսության բնագավառում իրավիճակը աղետային անվանելը չափազանցութ-  
յուն չի լինի:

Ակնհայտ է, որ եթե մենք ուզում ենք ունենալ իսկապես արդյունավետ գյուղատնտեսություն և ապահովված ֆերմերներ, մեզ անհրաժեշտ է ստեղծել ժամանակակից համակարգ, ստեղծել այնպիսի համակարգ, որը հնարավորություն է տալիս անընդհատ նորացնել գյուղատնտեսության ամբողջ տեխնոլոգիան:
Հայաստանի գյուղատնտեսությունը ունի շատ բարձր արտահանման պոտենցիալ:
Բանն այն է, որ շնորհիվ բնությանակլիմայական պայմանների` Հայաստանում աճեցված գյուղատնտեսական արտադրանքը ունի շատ բարձր համային որակներ և օգտակար է մարդու համար: Նրա համար, որ 60-80-ական թվականներին  Եվրոպայում և ԱՄՆ-ում մշակվել են տեսակներ, որոնք ապահովվում էին երկարաժամկետ պահպանություն, տեղափոխման ժամանակ չէին փչանում և ունեին շատ բարձր բերքատվություն , բոլոր այդ սորտերը կորցրեցին իրեն գլխավոր` համային արժեքը և օգտակարությունը օրգանիզմի համար: Իսկ Հայաստանում պահպանվել է ավանդական մրգերի և բանջարեղենի արտադրությունը, որոնք աչքի են ընկնում բարձր համային ցուցանիշներով և օգտակար են մարդու օրգանիզմի համար:
Փաստորեն, Հայաստանը այսօր կարող է արտադրել “պրեմիում” դասի գյուղատնտեսական արտադրանք: Բայց դրա համար անհրաժեշտ է ստեղծել ուղղահայաց ինտեգրացված գյուղատնտեսական ընկերություններ: Ընկերություններ, որոնք կարող են ապահովել ֆերմերային տնտեսությունները մրգերի և բանջարեղենի արտադրության և պահպանման համար անհրաժեշտ նոր տեխնոլոգիաներով, ինչպես նաև զբաղվեն արտադրանքի վաճառքով: Այդպիսի տեխնոլոգիաներ հայաստանում չկան: Այդ տեխնոլոգիաները հնարավորություն կտային ավելացնել բերքատվությունը` առանց որակի կորստի, իսկ մյուս կողմից կտրուկ կնվազեցնեին բերքի կորուստը:
Մեծացնել
Բացի այդ, այդպիսի ուղղահայաց ինտեգրացված ընկերությունը կարող է իր վրա վերցնել ֆերմերական տնտեսությունների երաշխավորված վարկավորումը խելամիտ տոկոսներով, ինչպես նաև ընկերության հետ աշխատող ֆերմերների խորհրդատվությունը, թե ինչպես արդյունավետ օգտագործել այդ վարկերը: Այսինքն, ընկերությունը ինքը կարող է այս  վարկերով ժամանակակից տեխնիկա և պարարտանյութեր վաճառել ֆերմերներին: Այս սխեմայով լուծվում են միանգամից երեք հարց:

  1. Ֆերմերները հնարավորություն կունենան վարկ վերցնել բանկից այն հիմնավորմամբ, որ իրենց արտադրանքը երաշխավորված կգնի ընկերությունը: Այսինքն, վարկի արժեքը հնարավոր է նվազի:
  2. Քանի որ ֆերմերին դժվար է ինքնուրույն կողմնորոշվել նոր տեխնոլոգիաների, սարքավորումների և պարերտանյութերի ընտրության գործում, ապա ընկերությունը կօգնի ընտրել նրանցից լավագույնը` դրանով օգնելով ֆերմերին արդյունավետ ծախսել վարկային միջոցները` ներմուծելով Հայաստան նոր տեխնոլոգիաներ և սարքավորումներ:
  3. Բացի այդ, ընկերությունը ինքը կարող է վաճառել ֆերմերներին այդ նոր սարքավորումները և պարարտանյութերը, քանի որ ֆերմերները ինքնուրույն չեն կարող ստանալ խելամիտ գներ: Իսկ կազմակերպությունը մատակարարից կարող է ստանալ լավ գներ: Առավել ևս վաճառելով այդ տեխնիկան և պարերտանյութերը ընկերությունը ոչ միայն վերահսկում է վարկային միջոցների ծախսը, այլ նաև դառնում է Հայաստանում նորագույն գյուղատնտեսական տեխնիկայի և տեխնոլոգիաների  խոշորագույն դիստրիբյուտորներից մեկը, ինչը ինքնըստինքյան հանդիսանում է շահավետ բիզնես:

Հայաստանում  հաջողությամբ կարելի է նաև իրականացնել մի նախագիծ, որը կկապի գյուղատնտեսությունը և էներգետիկան: Օրինակ` Հայաստանում ծովի մակարդակից շատ բարձր կան շատ պտղաբեր հողատարածքներ: Ամբողջ Հայաստանում այդ բարձրության վրա կա շատ արև, բայց բավականին ցուրտ է տարվա մեծ մասը: Այդ պատճառով գյուղատնտեսության զարգացման համար այնտեղ անհրաժեշտ է ջերմոցների կառուցում: Այդ ջերմոցները պահանջում են շատ ջերմաքանակ, ինչը բարձրացնում է արտադրանքի ինքնարժեքը: Սակայն այժմ, փաստորեն, հնարավորություն կա այդ ջերմությունը ստանալ անվճար: Բանը նրանում է, որ այժմ արտադրվում է գազային մինի էլեկտրակայաններ` 40” կոնտեյների չափսերով: Այս էլեկտրակայանները ունեն շատ մեծ ՕԳԳ` 45% (համեմատության համար` Հայաստանում սովետական ժամանակների կառուցված մեծ ջերմակայնների ՕԳԳ-ն չի գերազանցում 30%-ը): Այս մինի էլեկտրակայանները էլեկտրականություն արտադրելուց հետո օդ են արտանետում մնացած ջերմությունը (իսկ դա գազի էներգիայի 55%-ն է): Ջերմոցների մոտ տեղադրելով այդպիսի մինի էլեկտրակայաններ` կարելի է այդ ջերմությունը օգտագործել ջերմոցների տաքացման համար: Այսինքն, մենք ստանում ենք փաստացի անվճար ջերմություն (որը ամեն դեպքում արտանետվում էր օդ) ջերմոցները տաքացնելու համար: Այսպիսով, կտրուկ իջեցվում է ջերմոցային արտադրանքի ինքնարժեքը, որը մենք կարող ենք ունենալ կլոր տարի: Դրա հետ մեկտեղ մենք ստանում ենք էլեկտրականություն: Այսպիսով, այս էլեկտրակայանների ՕԳԳ-ն աճում է մինչև 80-90%:
Հայաստանի գգուղատնտեսության բնագավառում այսպիսի նախագծերը շատ են: Ուղղակի անհրաժեշտ են լավ մենեջմենտ և կազմակերպում: Այդ դեպքում, շատ կարճ ժամանակում Հայաստանը կարող է դառնալ աշխարհում “պրեմիում” դասի սննդամթերքի խոշորագույն արտահանողներից մեկը:
Այսպիսով, գյուղատնտեսության բնագավառում նախագծերի գրագետ իրականացումը հնարավորություն կտա ֆերմերներին ոտքի կանգնել և բարելավել գյուղացու սոցիալական վիճակը, որը հիմա գտնվում է շատ ծանր վիճակում, հնարավորություն կտա ունենալ բարձր եկամտաբեր գյուղատնտեսություն, ապահովել երկրի սննդամթերային անվտանգությունը և ապահովել Հայաստանի բնակչությանը տեղական արտադրության բարձրորակ սննդամթերքով: Իսկ սննդամթերքի որակը մարդկանց առողջության ապահովման հիմնական գործոնն է, այսինքն, մարդկանց կյանքի որակը բարձրացնող գործոնը:




© 2010-2024 ԱԴԿԱՐՍ ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Jaguar design park
Կայքի պատրաստումը` Jaguar design park