Հայաստանի Վերակառուցման և Զարգացման Գործակալություն

Երեքշաբթի 23 Ապրիլի, 2024
English
Русский
Հայերեն
Դասական կրթությունը իր ներկա տեսքով ոչ արդյունավետ է. գիտելիքների մեխանիկական փոխանցումը աշակերտներին, հասարակ անգիր անելը առանց իմաստը հասկանալու ոչ արդյունավետ են: Այդ պատճառով, անհրաժեշտ է մեխանիկական, պատրաստի գիտելիքների փոխանցման համակարգից անցնել համակարգի, որը հնարավորություն է տալիս աշակերտին ինքնուրույն գնալ առաջ, բացահայտումներ անել, ընտրել իրեն հետաքրքրող առարկաները և ավելի արագ և խորացված ուսումնասիրել դրանք, այսինք, սովորել ինքնուրույն, կրեատիվ մտածելու ունակությանը:
Որակյալ շինարարություն

Որակյալ շինարարություն

Անալիտիկա

01.12.2010
Ապագայի դպրոց

Ապագայի դպրոց


    Հետինդուստրիալ, տեղեկատվական հասարակության հիմնկական շարժող ուժը' իննովացիոն, այսինքն գիտելիքների վրա հիմնված տնտեսությունն է: Սա նշանակում է, որ ազգի, պետության մրցունակության ամենագլխավոր ցուցանիշն է ոչ թե այդ երկրի տարածքում խոշոռ արտադրությունների առկայությունը, այլ մարդու ստեղծագործական ունակությունները (կրեատիվությունը), այսինքն նորը ստեղծելու ունակություն գիտության, տեխնոլոգիայի և արվեստի բնագավառներում: Դա նշանակում է, որ հիմա արդեն կրթական համակարգի առջև պետք է դրված լինեն սկզբունքորեն այլ խնդիրներ, իսկ ինքը' համակարգը, պետք է սկզբունքորեն փոփոխվի, որպեսզի ի վիճակի լինի պատրաստել ապագայի մասնագետներ: Համակարգի հիմնական ցուցանիշը պետք է լինի ոչ տիպային, կրեատիվ մտածելակերպով, նորը ստեղծող մարդկանց պատրաստման հնարավորությունը, որոնք կապված չեն դոգմաներից և կարծրատիպերից: Այսինքն, ժամանակակից կրթական համակարգի հիմնական ցուցանիշը պետք է լինի մտածել սովորեցնելը, և ոչ թե առարկաների մեխանիկական անգիր անելը: Միայն այս դեպքում մարդը ի վիճակի կլինի աշխատանք գտնել իր համար և իրեն հարմարավետ զգալ փոփոխվող հասարակությունում:

    Որպեսզի Հայաստանը դառնա մրցունակ երկիր, որը կարող է լուծել իր ներքին և արտաքին խնդիրները, մեզ անհրաժեշտ է կառուցել սկզբունքորեն նոր դպրոց, որը հիմնված կլինի սկզբունքորեն նոր գաղափարախոսության վրա:



Ապագայի դպրոցի նպատակը


    Ապագայի դպրոցի հիմնական նպատակը  կրեատիվ մտածող, ներդաշնակորեն զարգացած մարդկանց կրթությունն է: Միայն սա կստեղծի հետինդուստրիալ իննովացիոն հասարակության հաջողակ զարգացման հիմքը, հասարակության, որը հիմնված է գիտելիքների վրա:



Ապագայի դպրոցի խնդիրները


    Նպատակին հասնելու համար դպրոցը պետք է լուծի երեք հիմնական խնդիր:
1. Հումանիտար-բարոյական (հոգևոր) կրթություն: Այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են բարությունը, արդարությունը հանդիսանում են հիմնական  հասկացություններ մարդու, ընտանիքի բարենպաստ միջավայրի ստեղծման համար, այսինքն հասարակության զարգացման և մրցունակ պետության համար նույնպես: Սկզբունքորեն կարևոր է այս կրթությունը սկսել փոքր տարիքից:

2. Ֆիզիկական կրթություն: Այս խնդրի լուծումը թույլ կտա փոքր տարիքից ապահովել ներդաշնակ ֆիզիկական զարգացում, ինչը սկզբունքորեն մեծ նշանակություն ունի մարդու հետագա երկար և ակտիվ կյանքում:

3. Պատշաճ կրթություն: Այն հնարավորություն կտա զարգացնել կրեատիվ մտածելակերպը և ինքնուրույն, ազատ մտածելու ունակությունը: Հենց սա է հանդիսանում ժամանակակից մրցունակ տնտեսության ստեղծման հիմքը:

 

 

Հումանիտարա-բարոյական կրթություն


    Որպիսի հասարակությունը և պետությունը լինեն մրցունակ, անհրաժեշտ է որ պետությունը ինքը ապահովի մրցունակ մթնոլորդ: Սա նշանակում է որ պետությունը պետք է լինի իրավական և ապահովի բոլորի հավասարությունը օրենքի առջև: Սրան հնարավոր չի հասնել օրենքի նկատմամբ բնակչության նիհիլիզմի պայմաններում, երբ մարդկանց մոտ բացակայում են բարոյական ուղեցույցներ, ինչպիսիք են բարությունը, արդարությունը, շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքը: Դրան շատ դժվար է հասնել, եթե այն դրված չէ մանկուց: Փաստորեն, բարոյական ուղեցույցները ժամանակակից պետության համար տնտեսական կարգ են հանդիսանում:

    Այդ պատճառով, ապագայի դպրոցի առաջին հիմնական խնդիրը կլինի աշակերտների մոտ մանկուց բարոյական ուղեցույցների հաստատումը, քանի որ, բացի հասարակության մեջ բարենպաստ բարոյաէթիկական մթնոլորդի ստեղծումը,  դա անհրաժեշտ է մրցունակ հետինդուստրիալ, տեղեկատվական տնտեսության հիմքերի ստեղծման համար:

 

 

Ֆիզիկական կրթություն

   
    Ժամանակակից պետությունը ի վիճակի չէ լինել մրցունակ, եթե իր բնակչությունը չի հետևում առոջությանը: Հնարավոր չէ ապահովել կյանքի բարձր որակ առանց առողջ, ակտիվ մինչև խոր ծերություն բնակչությանը: Այդ պատճառով առողջության հիմքը պետք է հիմնել դեռ դպրոցից:
    Ֆիզկրթության պարապունքների գաղափարախոսությունը դպրոցում պետք է լինի սկզբունքորեն այլ: Ձևական ֆիզ.կրթության պարապունքները, որոնց հիմնական նպատակն է որոշակի չափանիշներին հասնելը, և որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն մարդու ներդաշնակ ֆիզիկական զարգացման հետ, պետք է անցնեն պատմության գիրկը: Ֆիզ.կրթության պարապունքները պետք է դառնան ամենօրյա. մարմինը ներդաշնակորեն զարգացնող, ռեակցիան և շարժումների կոորդինացիան ուժեղացնող:

Այն պետք է կառուցվի' հաշվի առնելով աշակերտների ունակությունները և հետաքրքրությունները:
    Դրանք պետք է լինեն' ժամանակակից պարերը (բրեյք-դանս, հիպ-հոպ և այլն.), սպորտի ուժային ձևերը (պարկուր), ինչպես նաև կլասիկ մարզաձևեր, ինպիսիք են լողը և մարմնամարզությունը: Այս մարզաձևերի համակցությունը խաղայինի հետ, որոնք դաստիրակում են կոլեկտիվիզմ, սովորեցնում են թիմային աշխատանքի, հնարավորություն կտան դաստիարակել ֆիզիկապես ներդաշնակ զարգացած, իր առողջությանը հետևող մարդու:

 


Կրթության համակարգ


                        Ես լսում եմ և մոռանում:     
                             Ես տեսնում եմ և հիշում:    
                                     Ես անում եմ և հասկանում: 
                                                        (Կոնֆուցի)  


    Դասական կրթությունը իր ներկա տեսքով ոչ արդյունավետ է. գիտելիքների մեխանիկական փոխանցումը աշակերտներին, հասարակ անգիր անելը առանց իմաստը հասկանալու ոչ արդյունավետ են: Գրքից, որտեղ ինֆորմացիայի 80% տրված է տեքստային տեսքով, մեխանիկորեն հիշելը չի տպավորվում երկարատև, և չի օգնում աշակերտի կրեատիվ մտածելակերպի զարգացնամը: Բացի այդ ժամանակակից, դինամիկ զարգացող աշխարհում ինֆորմացիայի նորացումը կատարվում է շատ արագ և դասագրքերը փաստորեն հնանում են ավելի շուտ, քան տպագրվում են:

    Այդ պատճառով, անհրաժեշտ է մեխանիկական, պատրաստի գիտելիքների փոխանցման համակարգից անցնել համակարգի, որը հնարավորություն է տալիս աշակերտին ինքնուրույն գնալ առաջ, բացահայտումներ անել, ընտրել իրեն հետաքրքրող առարկաները և ավելի արագ և խորացված ուսումնասիրել դրանք, այսինք, սովորել ինքնուրույն, կրեատիվ մտածելու ունակությանը: 
    Սկզբունքորեն կարևոր է և այն, որ համակարգը հիմնովին փոխում է ուսման շարժառիթը: Բարձր գնահատական ստանալու փոխարեն, որոնք հաճախ կրում են ոչ օբյեկտիվ բնույթ, ստեղծվում է առարկայի խորացված հետազոտման հետաքրքրություն նորը ճանաչելու համար:

    Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը ստեղծել է հնարավորություն ներկայացնել ինֆորմացիան ընկալման համար շատ ավելի հարմար տեսքով, որը միավորում է տեքստային, գրաֆիկական, աուդիո և վիդեոշարքով: Իսկ գրաֆիկական, աուդիո և վիդեոշարքի տեսքով ներկայացվող ինֆորմացիայի մասը' որպես ընկալման համար ամենահարմարը, կարող է կազմել ամբողջ ծավալի 60-80%: Բացի այդ, ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստեղծելու ինտերակտիվ ինտեգրացված ուսման միջավայր, որը տալիս է հնարավորություն մոտենալ ուսումնասիրվող առարկային տարբեր կողմերից, ներառելով գիտելիքներ հարակից ոլորտներից: Աուդիո-վիդեոշարքի, ՙդուրս եկող՚ 3D գրաֆիկայի կիրառումը թույլէ տալիս առանձնանալ առարկայի, դասագրքի չոր տեքստային տարբերակից, ինչը առաջին հերթին կտրուկ ուժեղացնում է աշակերտների կողմից ինֆորմացիայի ընկալման արդյունավետությունը, երկրորդը' դրդում է հետագայում իրենց հետաքրքրող առարկաների ինքնուրույն ուսումնասիրմանը: Սա թույլ է տալիս անցում անել  գիտելիքների փոխանցման ստանդարտ մոդելից, իր մեխանիկական' առանց հասկանալու հիշելու տարբերակից, նոր մոդելի, որը հիմնված է աշակերտների կողմից ինքնուրույն միկրոբացահայտումներ կատարելու միջոցով գիտելիքներ ստանալուն: Այսպիսով, արդեն սովորելու ժամանակահատվածում ապահովվում է կրեատիվ մտածելակերպի զարգացումը:

    Առաջարկվում է ստեղծել ինտեգրացված ինտերակտիվ ուսման համակարգ, այսինքն ուսուցանող գիտելիքների բազա: Համակարգը հնարավորություն կտա իրականացնել աշակերտին հետաքրքրող առարկայի ինքնուրույն ուսումնասիրելու խթանումը, ցանկացած հնարավորին խորությամբ և հարմար տեմպով, առանց ժամանակային սահմանափակումների, որոնք գոյություն ունեն դպրոցում և առանց կապվածության դասարանի այլ աշակերտների առարկայի յուրացման աստիճանի: Փաստորեն, համակարգը հնարավորություն կտա ամեն աշակերտին, կախված իր հետաքրքրություններից, անհատապես  սովորել առարկան, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ և ռացիոնալ օգտագործել ժամանակը:

    Այս մոտեցումը, անհրաժեշտ մինիմալ բազային գիտելիքների ապահովման հետ համատեղ կվերացնի սահմանափակումները աշակերտների համար իրենց հետաքրքրող առարկաների ավելի արագ և խորացված ուսումնասիրմանը: Բացի այդ, ուսման գործընթացը կարող է անցնել ոչ միայն դպրոցում, այլ նաև տանը, և ընդանրապես ցանկացած տեղ և ժամանակ, որտեղ առկա է ինտերնետի մուտք: Այս համակարգը հնարավորություն կտա դասատուին ապահովել մշտական վերահսկողություն աշակերտի ուսման խորության և որակի վրա, ռեալ ժամանակի ռեժիմով, ինչպես նաև ճիշտ ժամանակին օգնություն ցույց տալ աշակերտին որտեղ էլ որ գտնվեն աշակերտն ու դասատուն: Փաստորեն, մենք անցնում ենք մասսայական միջինացված ուսման համակարգից դեպի ամեն աշակերտի անհատապես ուսման համակարգի, կապված աշակերտի ունակություններից և հետաքրքրություններից:

 


Ապագայի դպրոցի ճարտարապետությունը


    Ապագայի դպրոցի համար մեծ նշանակություն ունի նրա ճարտարապետությունը: Այն պիտի օժանդակի աշակերտների հարմարավետ ուսմանը և մնալուն: Այնտեղ չպիտի լինի ժամանակակից դպրոցների գորշությունն ու անանունությունը իրենց ցանկացած դրսևորումներով: Դասարաններն ու լաբորատորիաները պետք է լինեն լուսավոր և էրգոնոմիկ: Պետք է լինի շատ ազատ տարածություն ինչպես աշակերտների միջև, այնպես էլ դասատուների հետ դասարաններից դուրս ազատ շփման համար: Ընդանրապես, ապագայի դպրոցը պետք է լինի լի կանաչով, քանի որ հնարավոր չէ խոսել հարմարավետ միջավայրի մասին էկոլոգիականությունից կտրված: Ապագայի դպրոցի ճարտարագիտության համար հատուկ նշանակություն պետք է ունենան սպորտով զբաղվելու և ակտիվ հանգիստի գոտիները: Դրանք պետք է լինեն լողավազաններն ու մարզադահլիճները, ինչպես նաև բացօթյա, լավ կահավորված մարզահրապարակները:

Փաստորեն, ճարտարագիտական տեսանկյունից ապագայի դպրոցը պետք է իրենից ներկայացնի միացյալ, բազմաֆունկցիոնալ համալիր, որը ապահովվում է աշակերտների լիակատար ուսումը և ներդաշնակ, հոգևոր և ֆիզիկական զարգացումը:

 


    Այսպիսով, արդեն այսօր, կտրականապես փոփոխելով կրթության համակարգը' մենք կստեղծենք հիմք Հայաստանի հետինդուստրիալ ինֆորմացիոն տնտեսության համար:

 

 

 


© 2010-2024 ԱԴԿԱՐՍ ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Jaguar design park
Կայքի պատրաստումը` Jaguar design park