Հայաստանի Վերակառուցման և Զարգացման Գործակալություն

Շաբաթ 18 Նոյեմբերի, 2017
English
Русский
Հայերեն
Էկոլոգիական միջավայրԷկոլոգիական միջավայր
ՀայաստանՀայաստան
Բարձր տեխնոլոգիական բժշկությունԲարձր տեխնոլոգիական բժշկություն
Որակյալ շինարարությունՈրակյալ շինարարություն
Ժամանակակից ենթակառուցվածքներԺամանակակից ենթակառուցվածքներ
Շարժում առաջՇարժում առաջ
21-րդ դարում հաջողակ, զարգացած տնտեսությամբ կարող է լինել միայն այն պետությունը, որը տիրապետում է իննովացիոն տնտեսությանը, այսինքն` գիտելիքների և նոր տեխնոլոգիաների ստեղծման վրա հիմնված տնտեսությանը, որն ունի զարգացած տրանսպորտային և հեռահաղորդակցային ենթակառուցվածքներ: Տնտեսությամբ, որի հիմքը ստեղծում է բարձրորակ, ժամանակակից, ֆունդամենտալ կրթություն. կրթություն, որը սովորեցնում է մտածել և ստեղծել նորը, այլ ոչ թե անգիր անել և կրկնել հինը:
21-րդ դարում հաջողակ և զարգացած կարող է լինել միայն այն ազգը, որը ստեղծում է իր համար հարմարավետ, էկոլոգիական, կանաչ բնակության միջավայր, որտեղ մարդը դեռ մանկուց ունի հնարավորություն հարմոնիկ զարգանալու` ֆիզիկապես, հոգեպես, ինտելեկտուալ:
21-րդ դարում հաջողակ և զարգացած կարող է լինել միայն այն հանրությունը, որը թույլ է տալիս ամեն մարդու լիովին բացահայտել իր տաղանդներն ու հնարավորությունները, ստեղծել նոր բարիքներ իր և ամբողջ հանրության համար, լինել ազատ իր մտքերում և ձգտումներում: Միայն այդպիսի հանրությունը կարող է կոչվել ազատ մարդկանց լիովին ազատ և ժողովրդավարական հանրություն:
Մենք տեսնում ենք մեր առաքելությունը Հայաստանում բարձր տեխնոլոգիական, իննովացիոն տնտեսության, հետինդուստրիալ հանրության, խոշոր ենթակառուցվածքային, տրանսպորտային և կրթական ծրագրերի իրականացման ստեղծմանը աջակցելը, որոնք կդարձնեն Հայաստանը աշխարհի գիտական, տնտեսական և տեխնոլոգիապես զարգացած, ազատ և ժողովրդավարական երկրներից մեկը:

© 2010-2017 ԱԴԿԱՐՍ ՍՊԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Jaguar design park
Կայքի պատրաստումը` Jaguar design park